Կորոնավիրուսը Վրաստանում. վարակման 13 288 նոր դեպք, 51 մարդ մահացել է
Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13 288 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Տվյալները ստացվել են ավելի քան 47,6 հազար թեստերի անցկացման հիման վրա: Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը Վրաստանում գրանցվել է համավարակի սկսվելուց ի վեր․ շաբաթ առավոտյան այն հասել է 1 539 493-ի։
Կորոնավիրուսից մահացել է եւս 51 հիվանդ։ Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվն այժմ կազմում է 15 822։
Առողջացել է 21 183 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 1 369 764-ի։
Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 153 881։ Նրանցից 5 703-ը բուժվում են հիվանդանոցներում։ 1 256 հիվանդների վիճակը ծանր է, 287-ը միացված են արհեստալան շնչառության սարքին։
964 մարդ մնում է կովիդ հյուրանոցներում բժիշկների հսկողության տակ, իսկ 147 214-ը բուժվում է տանը։
Կարծիքներ