Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները մարդու մարմնի նոր մաս են հայտնաբերել

Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները մարդու մարմնի նոր մաս են հայտնաբերել

Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, գրում է Life Science-ը։ 

Նշվում է, որ այս մկանը երրորդ շերտն է և կրիտիկական նշանակություն ունի ծամելու և ծնոտ-գանգի կայուն կապի համար: Այս շերտը օգնում է կայունացնել ստորին ծնոտը. դա համակարգի միակ մասն է, որը կարող է ծնոտի ոսկորը հետ քաշել:

Գիտնականների թիմը հայտնագործությունն արել է, երբ հետազոտել է մարդկանց մարմինները ֆորմալդեհիդում: Նրանք առաջարկել են մկանների այս շերտը Musculus masseter pars coronidea անվանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում