Մահվան ելքով վթար՝ Մասիսում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)
2021 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ