Բլինկեն. ԱՄՆ-ի հարաբերությունները Նիգերի հետ կախված կլինեն հանրապետությունում ժողովրդավարական իշխանությունից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Վաշինգտոնի հետագա համագործակցությունը հանրապետության հետ կախված կլինի նրանում կառավարման ժողովրդավարական սկզբունքների պահպանումից։ Այս մասին ասվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է հանրապետական հեռուստատեսությամբ Մուհամեդ Բազումին երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու և հանրապետության սահմանները փակելու մասին արված հայտարարության ֆոնին։
Կարծիքներ