Իտալիայի հավաքականի հարձակվող Ռետեգին նոր ակումբ ունի

Իտալիայի հավաքականի հարձակվող Ռետեգին նոր ակումբ ունի

Ա Սերիայի նորեկ «Ջենոան» պայմանագիր է կնքել Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգիի հետ: Գրում է Armsport.am-ը։

Ռետեգին Ա Սերիայի թիմ է տեղափոխվել «Բոկա Խունիորսից»։ «Ջենոայի» հետ Ռետեգիի պայմանագրի ժամկետը չի նշվում։

2023 թվականի Արգենտինայի առաջնությունում հարձակվողը վարձավճարով «Տիգրեի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։

Իտալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 3 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում