Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ ոտնահարվել են բոլոր սանիտարահամաճարակային կանոնները
Հանրությանն արդարացիորեն վրդովել է նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ ոտնահարվել են բոլոր սանիտարահամաճարակային կանոնները։ Փակ տարածքում կազմակերպված ընդունելության ընթացքում գրեթե ոչ ոք դիմակ չի կրել, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը։ Հիմա ինչպե՞ս պետք է պետությունը քաղաքացիներից պահանջի պահպանել անհրաժեշտ կանոնները, եթե երկրի առաջին դեմքի կազմակերպած ընդունելության ժամանակ նույնիսկ այդ կանոնները չեն պահվում։ Ինչպե՞ս տեսչական մարմնի աշխատակիցը պետք է տուգանի քաղաքացուն, եթե պետության գլուխը համարվող պաշտոնյան իր հարկի տակ չի պահպանում և չի պահանջում պահպանել հակահամաճարակային կանոնները։ Նախագահի աշխատակազմը պետք է պատասխանատվություն կրի կորոնավիրուսի ամենապիկ օրերին սանիտարահամաճարակային բոլոր կանոնները խախտելով փակ տարածքում մասայական միջոցառում իրականացնելու համար։
Կարծիքներ