Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, ЗИЛ, և Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Արմեն Հարությունյանը: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը: Բախման հետևանքով էլ  Honda Elysion-ը բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում