Խորհուրդ ենք տալիս «զգույշ աշխատել» թվերի հետ. Առողջապահության նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

Խորհուրդ ենք տալիս «զգույշ աշխատել» թվերի հետ. Առողջապահության նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

Ի պատասխան Հետք լրատվական կայքում մայիսի 2-ի՝ «COVID-19-ի բուժման նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային չեն օգտագործվել» վերտառությամբ հրապարակմանը՝ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կատարողական հաշվեքննության վերաբերյալ պաշտոնապես, կետ առ կետ դիրքորոշում է ներկայացվել հաշվեքննիչ պալատին: 

Պարզաբանման հանրայնությունն ու հրապարակայնությունն ապահովված է, ինչին լրատվամիջոցը կարող է ծանոթանալ այս` այստեղ։

Մեկ նկատառում ևս, խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցին «զգույշ աշխատել» թվերի հետ, քանի որ արձանագրությունում նշված «6,990,719.557 հազ. դրամ» «ցուցանիշը», որը համարժեք է 6 մլրդ 990 մլն 719 հազար 557 դրամին, կայքը ներկայացրել է որպես 6 տրիլիոն 990 մլրդ 719 մլն դրամ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում