Այսօրվա ցուցարարները մեծամասամբ երեկվա բարձրաստիճան պաշտոնյաներն են
Ցուցարարները իրենց իշխանափոխության օրակարգին չսատարող և փողոց դուրս չեկող քաղաքացիներին մեղադրում են դավաճանության, պետությունը չսիրելու, հայրենիքի կորստի նկատմամբ անտարբերության մեջ։
Այսօրվա ցուցարարները մեծամասամբ երեկվա բարձրաստիճան պաշտոնյաներն են, նրանց զավակները, ընտանիքի անդամները, մամուլի խոսնակները, թիկնապահները, իրենց օրոք աշխատած ու աշխատանքը կորցրած չինովնիկներն ու ոստիկանները, ՊՈԱԿ-ՀՈԱԿ-ների տնօրեններն ու քաղաքապետարան-թաղապետարանների աշխատակիցները, ընտանիքներին պատկանող բիզնեսների աշխատողները, իրենց հարսանիքներին ու կնունքներին երգողներն ու պարողները, նախկինում պետական բյուջեից սնվող դերասաններն ու «մտավորականները», ուսխորհուրդների նախկին ակտիվիստները, ովքեր իրենց ժամանակ կասկածելի եղանակներով դասախոս ու «գիտնական» են դարձել․ մարդիկ, ովքեր չեն մարսել 2018-ի դեպքերը, քանի որ դրանց հետևանքով բարոյական ու ֆինանսական վնասներ են կրել։
Հիմա հայրենիքն ու պետությունը ի՞նչ կապ ունեն այս մասնավոր խմբի քաղաքական ամբիցիաների ու նեղ անձնական շահերի հետ։ Ստացվում է, որ միայն իրենք են մտահոգված երկրի անվտանգությամբ ու Արցախի ճակատագրով, իսկ մի քանի ընտրություններով իրենց մերժած քաղաքացիները, ովքեր իրենց կողքը չեն կանգնում դավաճան են ու անհայրենիք։
Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ