Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) եւ Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.«Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) եւ Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի:
ՀՀ կառավարությունն այսօր ըստ էության հաստատեց ծրագիրը:
Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:
Ծրագրի իրականացմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»:
Կարծիքներ