Արձանագրենք՝ վերջին տարիներին, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, ՌԴ-ն կողքին չի եղել. Դըկոտինյի

Արձանագրենք՝ վերջին տարիներին, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, ՌԴ-ն կողքին չի եղել. Դըկոտինյի

Վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղե:

Այս մասին «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ պատասխանելով՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որքանո՞վ են խանգարում հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ֆրանսիան ասաց, որ Մոսկվան միայնակ է թողել Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում, հարցին։

«Ֆրանսիան չի ասել դա, դա փաստի արձանագրում էր Ֆրանսիայի կողմից։ Հայաստանը և Ռուսաստանը դաշնային հարաբերություններ ունեին։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երկկողմ գործակցության համաձայնություն կար նաև 1992թ․-ից սկսած։

Կարող ենք ասել, որ 2020-ի պատերազմը տեղի էր ունենում Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ուստի այնտեղ Ռուսաստանը չէր կարող միջամտել։ Լավ։ Բայց 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիայի ենթարկեց արդեն Հայաստանի տարածքները, և այստեղ իրավական առումով շատ հստակ, թափանցիկ իրավիճակ էր․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկիրն ագրեսիայի էր ենթարկում ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրին, և այստեղ ևս Ռուսաստանը չմիջամտեց։

Եվ 2023 թվականի սեպտեմբերին ռուս զինվորները, որոնք այնտեղ էին տեղակայված հենց խաղաղությունը երաշխավորելու համար, տեղից չշարժվեցին, երբ Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք շարժվեցին տեղից միայն այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն հասել էր որոշակի փուլի, և միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին զինաթափելու համար։

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել։ Այս է պատճառը, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Եվրամիության հետ, ինչը միանգամայն լեգիտիմ է»,- ասել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում