Չելսիի պաշտպանը վարձակալությամբ տեղափոխվեց Միլան

Չելսիի պաշտպանը վարձակալությամբ տեղափոխվեց Միլան

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: «Միլանի» հետ վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանը:

Հաղորդվում էր, որ կապույտները պատրաստ են անգլիացուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տալ՝ հետագայում 30 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով: Այս գումարը չափազանց շատ է իտալացիների համար, բայց ակումբների միջև բանակցությունները շարունակվում են:

Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստը «Միլանի» համար պահեստային տարբերակ է: Նրանց համար առաջնային տարբերակ էր «Ստրասբուրգի» պաշտպան Մոհամեդ Սիմականին, սակայն 20-ամյա ֆրանսիացին նվազագույնը երկու ամսով դուրս մնաց շարքից վնասվածքի պատճառով, ինչի արդյունքում այս տրանսֆերի շուրջ բանակցությունները դադարեցվեցին:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆիկայո Տոմորին ԱՊԼ-ի ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 17 մլն եվրո է գնահատում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում