Թումանյանի թանգարանի մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելիս Իրանի քաղաքացին բարձրությունից վայր է ընկել
Հունվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակներում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է թանգարանի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ աշխատանքներ կատարող քաղաքացիներից մեկը կոտրվածքներ ունի։ Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
Կարծիքներ