Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները, սահմանները պետք է բացվեն բացառապես 4 սկզբունքի հիման վրա. Փաշինյան
Քաղաքական մակարդակում մենք կոմունիկացիաների մասով պայմանավորվածություներ ունենք և ըմբռնում ենք ձեռք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, բայց 4 սկզբունքի հիման վրա:
Այս մասին այսօր Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով դրանք:
«Առաջինը սուվերենությունն է: Այսինքն, որ ինքնիշխանությունը կասկածի տակ չպետք է դրվի այդ ճանապարհների շահագործմամբ:
Երկրորդ՝ իրավազորությունը: Մենք ունենք սահմանի հատման կանոներ, որոնք էսօր ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիները, անկախ որ երկրից են, պահպանում են: Դրաք պետք է իրավազորության ներքո պահպանվեն:
Ընդ որում, Ադրբեջանն ասում է ՝ ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ: Մենք դեմ չենք, բայց դա չի նշանակում տեղաշարժ օրենսդրության շրջանցմամբ:
Օրինակ կա ազատ տեղաշարժի իրավունք: ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում տեղաշարժվում են ազատ և անխոչընդոտ, բայց դա չի նշանակում, որ տեղաշարժվում են ՀՀ օրենսդրության շրջանցմամբ:
ՀՀ-ում նման անկյուն չկա, որ Հայաստանի օրենսդրությունը և իրավազորությունը չի գործում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդկանց տեղաշարժը խոչընդոտված է, ընդհակառակը տեղաշարժի սկզբունքերից մեկը հենց ազատ տեղաշարժի սկզբունքն է:
Նույնն էլ առաջարկում ենք տարածաշրջանային տրամաբանությամբ»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ