Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով

Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով

Շիրակի մարզպետը որոշում է կայացրել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

Այդ աշխատանքների կատարման համար հրավեր է տրամադրվելու միայն գնման հայտում նշված անձին՝ հնարավոր մասնակցին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին մասի դ ենթակետի դրույթը։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորները նորով փոխարինման և վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-նշված է որոշման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում