ԱՄՆ-ում հայտարարել են, որ Իրանը կարող է նյութ արտադրել միջուկային ռումբի համար. Politico
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք սենատորներին հայտարարել են, որ Իրանը կարող Է ընդամենը երկու ամսվա ընթացքում բավականաչափ նյութ արտադրել միջուկային ռումբի համար:
Այդ մասին հաղորդել Է Politico թերթը:
Ըստ հրատարակության տեղեկատվության, տվյալ գնահատականը ներկայացվել Է փակ ճեպազրույցի ընթացքում: Սենատորներից մեկը, ինչպես գրում Է հրատարակությունը, այդ գնահատականը համարել Է «սթափեցնող եւ ցնցող»:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը փետրվարի 8-ին վերսկսվել Է Վիեննայում, սակայն համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստ դեռ չի եղել:
Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել Է նաեւ Իրանի դիրքորոշումները: Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել Է որպես աննշան եւ Թեհրանին կոչ Է արել հարցին վերաբերվել լրջորեն:
2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ