Բուրջ Խալիֆայի տանիքից նկարահանված Emirates Airlines-ի խելահեղ գովազդային հոլովակը. մանրամասներ
Ինչպես եւ խոստացել էի․․․
2022 թվականին, Emirates Airlines-ի նախորդ գովազդային հոլովակը հրապարակելուց 6 ամիս անց, Դուբայի իշխանությունները որոշեցին նույն ոճի մեջ նկարահանել նաեւ Քովիդի պատճառով հետաձգված եւ 2022-ին կայանալիք Dubai Expo 2020-ի գովազդային հոլովակը:
Կրկին որոշվում է, որ պարաշյուտիստ Նիկոլ Սմիթ Լյուդվիգը բարձրանա Բուրջ Խալիֆայի գագաթին, իսկ Emirates Airlines-ի Airbus A380 ինքնաթիռը միջազգային ցուցահանդեսի ու ավիաընկերության սիմվոլներով ներկված թռչում է քաղաքի վրայով, այնուհետեւ հայտնվում բորտ ուղեկցորդուհու թիկունքում:
Այս անգամ նկարահանումները բարդ են տրվել:
Սկզբում բորտ ուղեկցորդուհին եւ նկարահանող կազմը, որը ավելի մեծ էր քան նախորդ անգամ, բարձրացել են երկնաքերի 160-րդ հարկ, որտեղից արդեն նրանց բարձրացրել են երկնաքերի գագաթ: Ինչպես նախորդ անգամ երկնաքերի գագաթին նրան ամրացրել են հատուկ մետաղական պլատֆորմայի վրա, հետո կապել անվտանգության անտեսանելի պարաններով:
Շատ ավելի բարդ է եղել նկարահանել ինքնաթիռի տեսարանը: Թռիչքն իրականացվել է 828 մետր բարձրության վրա ու մի քանի անգամ դանդաղ արագությամբ, քան սովորաբար ինքնաթիռը վարում են այդ բարձրության վրա, ինչի հետեւանքով ինքնաթիռը շատ փոքր շառավղով է պտտվել երկնաքերի շուրջ:
Միայն 11-րդ փորձից է հնարավոր եղել ստանալ կադրը, որտեղ բորտ ուղեկցորդուհու թիկունքում հայտնվել է ինքնաթիռը:
Նկարահանումների ժամանակ անհրաժեշտ էր պահպանել եւս մեկ առաջադրանք՝ պահպանել հստակ հեռավորություն, որպեսզի կադրը լինի կատարյալ: Թվում է, թե ինքնաթիռը շատ մոտ է գտնվում երկնաքերին, բայց իրականում երկնաքերի ու ինքնաթիռի միջեւ եղել է 1 կմ․ հեռավորություն:
Հասմիկ Հարությունյան
Կարծիքներ