Ալեք Բոլդուինը յոթերորդ անգամ հայր է դարձել
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը 62 տարեկան հասակում յոթերորդ անգամ հայր է դարձել: Ընտանիքի համալրման մասին Instagram- ում հայտարարել է նրա 37-ամյա կինը՝ Հիլարիան:
Բոլդուինի կինը լուսանկար է հրապարակել վեց երեխաների հետ, այդ թվում՝ նորածնի: Ալեքը ունի նաև 24-ամյա դուստր, որը ծնվել է Քիմ Բեսինգերի հետ ամուսնությունից:
2012-ին Բոլդուինն ամուսնացել է յոգայի մասնագետ Հիլարիա Թոմասի հետ: Զույգն ունի յոթնամյա դուստր՝ Կարմեն անունով և չորս որդի՝ հինգ տարեկան Ռաֆայելը, չորս տարեկան Լեոնարդոն, երկու տարեկան Ռոմեոն և վեց ամսական Էդուարդոն:
Ամուսինները դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել երեխայի ծննդյան վերաբերյալ: Սոցիալական ցանցերը ենթադրում են, որ նա կարող էր ծնվել փոխնակ մոր օգնությամբ:
Կարծիքներ