Դոնարուման անգլիական գրանդի գլխավոր նպատակն է լինելու ամռանը
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։
Eurosport-ի փոխանցմամբ՝ Դոնարումայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Կապույտների» համար 22-ամյա իտալացի դարպասապահը գլխավոր նպատական է լինելու ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Դոնարումայի գործող պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ու կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։
Իտալացի դարպասապահը «Չելսի» կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կարծիքներ