Զելենսկին Կանադայի վարչապետի հետ քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկել է Զապորոժյեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Կայացել է կարևոր հեռախոսազրույցների շարքից առաջինը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: <...> Ես վարչապետի ուշադրությունը հրավիրեցի Զապորոժիեի ԱԷԿ-ում սպառնացող իրավիճակի վրա», - գրել է Զելենսկին իր Telegram-ում։ Նրա կարծիքով, «Ուկրաինայի գործընկերները պետք է սկզբունքային արձագանք ցուցաբերեն, մասնավորապես, ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովում»։
Կարծիքներ