«Արսենալը» հաղթեց «Սաութհեմփթոնին»

«Արսենալը» հաղթեց «Սաութհեմփթոնին»

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմփթոնի» հետ: Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Արսենալի» առաջին գոլը խաղի 20-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան: 87-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոկը կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը:

Այժմ լոնդոնյան ակումբն ունի 43 միավոր և մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: «Սաութհեմփթոնը» 37 միավորով 14-րդն է:

Պրեմյեր լիգա, 31-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 0:2

Էդվարդ Նկետիա, 20, Ջոզեֆ Ուիլոկ, 87

Հետևեք մեզ նաև Տելեգրամում