Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան

Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան

Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված վանկարկումները, կարծում եմ, հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա իր խորին երախտագիտությունը կհայտնի պետականության մասին, անգամ չնչին պատկերացում չունեցող, այս խմբակին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ շարունակելով.

«Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ...»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

ՀՅԴ կառույցի՝ բրյուսելյան ներկայացուցիչները ՀՀ վարչապետին դիմավորել են անվայելուչ վանկարկումներով: Այնուհետ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին գոտեպնդող վանկարկումներ են արել՝ նշելով, որ «Բրյուսելը ՀՀ վարչապետի հետ է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում