Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կիրակի օրը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Ստամբուլում ընդդիմության հանրահավաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության` անվտանգության միջոցների մասին  հայտարարության հետ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Դեսպան Ֆլեյքին հայտնեցինք մեր դժգոհությունը հանրահավաքի նախօրեին հնչեցրած նախազգուշացումների կապակցությամբ, որոնք անհիմն պնդումներ էին պարունակում նման հանրահավաքներում մեր անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված միջոցների մասին»,- ասել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում