Չինաստանը սկսել է Հարավային Կովկասով բեռնափոխադրումներ իրականացնել՝ շրջանցելով Ռուսաստանը
Չինաստանը սկսել է բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Գերմանիա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, հաղորդում է «Սինխուա» պետական լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` ապրիլի 13-ին երկրի արևմուտքում գտնվող Սիան քաղաքից չինական արտադրության հագուստով և սպորտային ապրանքներով բեռնված գնացքը ուղևորվել է գերմանական Մանհեյմ քաղաք՝ անցնելով Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի տարածքներով։
Չինական կողմի փոխանցմամբ` Կասպից և Սև ծովերը հատելու ընթացքում օգտագործվել է լաստանավային տրանսպորտը։
Կարծիքներ