Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ. Տիգրան Աբրահամյան
Տավուշում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունները նվազման դինամիկա են դրսևորում, ինչը դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Տավուշում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունները նվազման դինամիկա են դրսևորում, ինչը դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի։
Բանն այն է, որ այս իրադրության ծնող պատճառները վերացված չեն և Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ։
Նույնիսկ վերադարձի պայմաններում էլ չկա երաշխիք, որ դա հերթական իմիտացիոն պրոցեսը չի լինի և այն չի բերի նոր ագրեսիայի»։
Կարծիքներ