Ողբերգական դեպք Արագածոտնում. Լուսակնի արհեստական ջրամբարից Շիրակի մարզի 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Լուսակնի վարչական տարածքում գտնվող ինտենսիվ այգու տարածքում ստեղծված արհեստական ջրամբարի ափին քաղաքացու հագուստներ են հայտնաբերվել և կան կասկածներ, որ հնարավոր է քաղաքացին ջրահեղձ է եղել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են հագուստներ, կոշիկ և բջջային հեռախոս: Չսպասելով ջրասուզակներին, վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Չիչակյանը մի քանի համագյուղացիների հետ որոնողական աշխատանքներ է կատարել և ջրամբարում հայտնաբերել դին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Թալինի ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Ե.-ն էր:
Կարծիքներ