Չինաստանի հյուսիս-արևմուտքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում կիրակի օրը 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Տեղական ժամանակով ժամը 10:21-ին ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Դելինգա Հայսի-Մոնղոլա-Տիբեթական ինքնավար շրջանի քաղաքային թաղամասի տարածքում: 

Հայսի-մոնղոլա-տիբեթյան ինքնավար շրջանում, որի բնակչությունը գերազանցում է 460 հազարը, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում