Պորոշենկոն կոչ է արել Լուկաշենկոյին դադարեցնել բռնությունները
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն տեսաուղերձի միջոցով դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ անելով դադարեցնել բռնությունները: Տեսանյութը հայտնվել է նրա ֆեյսբուքյան էջում:
Պորոշենկոն հայտարարել է խաղաղ ցուցարարներին անհապաղ ազատ արձակելու և կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Ուկրաինայի նախկին ղեկավարը նաև Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել է երկրից ներկայացուցիչ նշանակել, որպեսզի եվրոպական գործընկերների հետ միասին ազդեն հակամարտության վրա:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։
Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։
Բողոքի ցույցերը դադարեցնելու համար ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
Կարծիքներ