Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենաներից մեկի վարորդն ու ռուս ուղևորը հոսպիտալացվել են

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենաներից մեկի վարորդն ու ռուս ուղևորը հոսպիտալացվել են

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Ռոստամյանի վարած «Վոլվո», Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրետել Դավթյանի վարած «Կամազ» և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Սիրեկանյանի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Վոլվո»-ի վարորդն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուլյա Կոնստանտինովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում