ՀՀ նախագահն այցելել է Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող խնձորի այգիներ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներ։ Ընդհանուր 70 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիները ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։
Նախագահը նաև այցելել է նույն ծրագրի շրջանակներում կառուցված ջրամբարը, որը նախատեսված է այգիների ոռոգման ապահովման համար։ «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում օգտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։
Ընկերության գործունեության ընդհանուր մոդելը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ինտենսիվ խնձորի և կեռասի այգիների հիմնումը և սառնարանային տնտեսության կառուցում, որը հնարավորություն է տալիս պահեստավորել և երկարաժամկետ պահպանել շուրջ 3000 տոննա բերքը և կազմակերպել դրա իրացումն ըստ գրաֆիկի։
Կարծիքներ