Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Քութայիսում ընթացող առաջնությանը

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Քութայիսում ընթացող առաջնությանը

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութայիս քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում։

Մրցումային առաջին օրը մեր 3 մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Բեգլարյանը առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենաից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է մատնել Աչիկո Գափրիդաշվիլիին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում