Սարդարապատի միջադեպի մասին` առանց էմոցիաների
Սարդարապատի միջադեպի մասին ` առանց էմոցիաների։
Ա ) եթե Կաթողիկոսը ցանկանում է կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը `կա պարզ և միակ ճանապարհ։Կաթողիկոսի արարողակարգից զանգահարում են վարչապետի արարողակարգ,իմանում են ժամ, տեղ ,օրակարգ և գնում։
Բ) եթե Կաթողիկոսը չի ցանկանում այս կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը ,կրկին կա պարզ եղանակ։Զանգահարում են արարողակարգից,իմանում են ,երբ են Սարդարապատ գնալու կառավարության անդամները և գնում են դրանից առաջ կամ հետո։
Գ) եթե մոռացել են կամ հարկ չեն համարել ,որ արարողակարգերը շփվեն, կա էլի քաղաքակիրթ տարբերակ։ Կաթողիկոսը ժամանում է Սարդարապատ, տեսնում է իր ժամանումը համընկել է պետական միջոցառման հետ, ու չցանկանալով տեսնել կառավարության անդամների դեմքերը, մի փոքր համբերում է, վերջիններս հեռանում են և հանգիստ աղոթում է զոհվածների համար։
Եթե իհարկե քո բուն նպատակը Սարդարապատն է։
Դ) Սա էն է` ինչ եղավ։ Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ,նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս , փորձում ես անել այն ինչը Գալստանյանը չկարողացավ ։
Իսկ ինչո՞ւ` կասեք դուք և ճիշտ էլ կանեք։
Իսկ մեր թիմը Ալավերդիում է։Իրավիճակը մեղմ ասած աղետալի է։ Փլուզված կամուրջներ, ջրի տակ անցած ճանապարհներ, մարդիկ, փլված, կտրված կյանքից բնակավայրեր, ճակատագրեր։
Վաղը` հարցազրույցներ և նյութեր։
Պետրոս Ղազարյան
Կարծիքներ