Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի գլխավորությամբ շուտով ջոկատ կմեկնի Արցախ
Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի գլխավորությամբ շուտով ջոկատ կմեկնի Արցախ
23 Հոկտեմբեր 2020 | 16:51
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական իրավիճակի մասին, կոչով դիմել էր ժողովրդին, նշելով, որ հարկավոր է զենք վերցնել և գնալ ռազմաճակատ: Վարչապետը շեշտել էր, որ կամավորագրման պրոցեսը պետք է ղեկավարեն քաղաքապետերը, գյուղապետերը, պետական և ինքնակառավարման մարմինները: Վարչապետի այս կոչից հետո բազմաթիվ համայնքապետեր, մարզպետեր հայտարարեցին, որ ղեկավարում են կամավորական ջոկատները և պատրաստ սպասում ՊՆ-ի հրահանգներին:
Freenews.am-ի հետ զրույցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը նշեց, որ անսալովվարչապետիկոչին` կամավորագրվելէ հայրենիքինծառայելու:
«Թաղապետարանիանձնակազմից բազմաթիվ մարդիկ կոչի հենց առաջին իսկ օրվանից միացել են Երևանիքաղաքապետիգլխավորածկամավորականստորաբաժանմանը: Բազմաթիվ քաղաքացիներ նույնպես կամավորագրվել են, մենք արդեն կազմել ենք ցուցակը, ուղարկել քաղաքապետարան և սպասում ենք հրահանգներին»,-նշեց Կարապետյանը՝ խուսափելով այլ մանրամասներ հայտնելուց:
Կարծիքներ