Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել էր նիստը. պատճառը, ինչպես նշված էր խմբակցության հայտարարության մեջ, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամն է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ընթացքում:
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00- ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է:
Կարծիքներ