Աֆղանստանում հարսանիքի ժամանակ որոտած պայթյունի զոհ Է դարձել չորս մարդ

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ որոտած պայթյունի զոհ Է դարձել չորս մարդ

Առնվազն չորս մարդ Է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս ութ մարդ վիրավորվել Է: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ պատահարի մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում