Հռոմի պապը կարող է Ուկրաինա այցելել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտածում է Կիև մեկնելու մասին։ Այս մասին շաբաթ հայտարարել է ամերիկյան NBC NEWS հեռուստատեսության լրագրող Կլաուդիո Լավանգան, որը համապատասխան հարցն ուղղել է պոնտիֆիկոսին։
«Մալթա գնալու ճանապարհին ես հարցրի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, թե արդյոք նա մտածում է այցելել Կիև: Նա պատասխանեց. «Այո, սա (առաջարկը) սեղանի վրա է», - գրել է լրագրողը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսը վերջին շաբաթներին ստացել է Ուկրաինայի մայրաքաղաք հրավերների նամակներ, այդ թվում՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից։
Կարծիքներ