Բաքուն չի ընդունում արցախահայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պայմանը. Բայրամով

Բաքուն չի ընդունում արցախահայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պայմանը. Բայրամով

«Ղարաբաղի հայ բնակչությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտության»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Reuters»-ին տված հարցազրույցում:

«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքային խնդիրը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է։ Ադրբեջանի Սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները այս բնակչության իրավունքները երաշխավորելու համար»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ երբ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվբելու դեպքում էթնիկ հայերը կարող են խոսել և կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը, ինչպես մյուս էթնիկ և կրոնական փոքրամասնությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում