Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ և վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա

Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ և վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ:

Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր: 

Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ ու վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա, որոնք մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում