Մեսսին կրկնեց Պելեի ռեկորդը

Մեսսին կրկնեց Պելեի ռեկորդը

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական նվաճումը գրանցեց: Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում 33-ամյա հարձակվողը գոլ խփեց, որն իր կարիերայի ընթացքում 643-րդն է «Բարսելոնայի» կազմում:

Այս ցուցանիշով Մեսսին հասավ լեգենդար բրազիլացի Պելեին, որը կարողացել է 643 գնդակ խփել «Սանթոսի» կազմում հանդես գալու ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում