Արգենտինայում 6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Արգենտինայում 6․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Անյատույա քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք (Սանտյագո դել Էստերո նահանգ), որտեղ ապրում է 20,2 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 592 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ