120․000 մարդ, այդ թվում՝ 30․000 երեխա, սովից մահվան վտանգի առաջ է, դադարե՛ք աջակցել բռնապետական Ադրբեջանին․ Քնեսեթի պատգամավոր
Իսրայելի ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայերի մահաբեր պաշարում են իրականացնում՝ շրջափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120,000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, սովից և հիվանդություններից մահվան վտանգի առաջ են: Դադարե՛ք աջակցել բռնապետություններին։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Օֆիր Կասիֆը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը ցանկանում է դա, այլև արտահանում է միջոցներ՝ էթնիկ զտումներ և շրջափակումներ իրականացնելու համար»,- գրել է պատգամավորը։
Կարծիքներ