Մեծ Բրիտանիան կֆինանսավորի Ուկրաինայի քաղաքներին սննդի մատակարարումը

Մեծ Բրիտանիան կֆինանսավորի Ուկրաինայի քաղաքներին սննդի մատակարարումը

Մեծ Բրիտանիան մտադիր է 2 մլն ֆունտ ստերլինգ հատկացնել շրջապատված ուկրաինական քաղաքներին ապրանքներ մատակարարելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծ Բրիտանիան պատրաստվում է 2 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել Ուկրաինայի այն շրջանների համար, որոնք շրջափակված են ռուսական զորքերով», - ասվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է նաև, որ Լեհաստանում և Սլովակիայում պահեստները պատրաստվում են առաքումներին հաջորդ շաբաթվա սկզբից։ Այնուհետև սննդամթերքը կհասցվի ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով առավել կարիքավոր վայրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում