Մոսկվայում կորոնավիրուսով վարակված մարդկանց մահերի թիվը գերազանցել է 10 100-ը. RT
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 76 մարդ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով մայրաքաղաքում գործող օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:
«Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 76 պացիենտ»,- նշվում է օպերշտաբի թելեգրամյան հաղորդագրությունում:
Այսպիսով, Ռուսաստանի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով վարակված 10 171 մարդ
Կարծիքներ