Չինաստանի Chang'e-5 տիեզերական սարքի պարկուճը հաջող վայրէջք է կատարել Երկրում՝ Լուսնից փորձանմուշներ բերելով
Չինական Chang'e-5 տիեզերական սարքավորման պարկուճը Երկիր է վերադարձել՝ իր հետ լուսնային ապարի փորձանմուշներ բերելով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այն երեկոյան բարեհաջող վայրէջք է կատարել Չինաստանի հյուսիսում գտվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում:
Հայտարարության համաձայն՝ մոտակա ժամանակներում պարկուճը Լուսնից բերված ապարի փորձանմուշով և սարքավորումներով կտեղափոխվի Պեկին: Նշվում է, որ այն, ընդհանուր առմամբ, 2 կգ լուսնային ապար է բերել:
Chang'e-5 ինքնավար տիեզերական սարքի արձակումը Չինաստանն իրականացրել էր նոյեմբերի 24-ին: Այն Լուսնի վրա վայրէջք էր կատարել դեկտեմբերի 1-ին: Երկու օր անց սարքավորումն ավարտել է փորձանմուշների հավաքումը Երկրի արբանյակի մակերեսից:
Կարծիքներ