ՊԵԿ-ը «Երիտասարդական» կայարանում մաքսային ծառայության կայացմանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպել. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։
Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը:
Մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին կարելի է ծանոթանալ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Երիտասարդական» կայարանում:
Կարծիքներ