4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

Փետրվարի 3-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել ֆիլիպինյան կղզեխմբի Բաբույանի շրջանում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում:

Ինստիտուտի տվյալներով՝ Էպիենտրոնը գտնվել Է Կալայանի մունիցիպալիտետի (Կագայանի նահանգ), որտեղ բնակվում Է ավելի քան 17,4 հազար մարդ, հյուսիս - արեւմուտքում:

Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա: Մասնագետները բացառել են ստորգետնյա կրկնական ցնցումների առաջացումն այդ շրջանում:

Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում