ԱՊՀ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստն ավարտվել է

ԱՊՀ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստն ավարտվել է

 

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։

Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական ​​բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։

 

Ավելին՝ այստեղ. 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում