7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները:

Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:

Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը: Եզրափակիչ խաղերին կմասնակցեն նաև Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության դպրոցական թիմերը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները մայիսի 18-ին կմեկնարկեն Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում