Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորելն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը

Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորելն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը սարսափելի ծանր հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունն ու ազատությունն ու թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:

ԵՄ-ն նաև տեղյակ է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի ՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն` ներառյալ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ սուբյեկտի կողմից չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարության մեջ:

Բորելը եզրափակել է հայտարարությունը հիշեցմամբ, որ Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։

Ըստ Բորելի, դա նաև պահանջում է բոլոր կողմերի հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում