Վերահսկողություն պետք է սահմանել ոչ միայն Լևանդովսկու նկատմամբ, այլ ամբողջ ընտրանու. Կարպինը՝ Ռուսաստան-Լեհաստան խաղի մասին

Վերահսկողություն պետք է սահմանել ոչ միայն Լևանդովսկու նկատմամբ, այլ ամբողջ ընտրանու. Կարպինը՝ Ռուսաստան-Լեհաստան խաղի մասին

Ինչպես արդեն հայտնի է, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար Ռուսաստանի հավաքականը անցումային խաղերի շրջանակներում կպայքարի Լեհաստանի ընտրանու հետ։ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է հարցին, թե ինչպես պետք է «չեզոքացնել» Լեհաստանի ընտրանու առաջատար Ռոբերտ Լևանդովսկու խաղը։

«Վերահսկողություն պետք է սահմանել ոչ միայն Լևանդովսկու նկատմամբ, այլ ամբողջ Լեհաստանի ընտրանու։ Մենք նույն մտքով և մարտավարությամբ ենք խաղացել նաև խորվաթների դեմ։ Լեհաստանի հավաքականում կան բազմաթիվ այլ խաղացողներ, որոնք մեզ կարող են տհաճություններ պատճառել։ Ես ցանկանում եմ, որ իմ թիմը հարձակողական ֆուտբոլ խաղա, բայց միայն ցանկությունը բավարար չէ այդ ամենն իրագործելու համար։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է ռուս մասնագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում